Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները և պահանջել ազատ արձակել իր քաղաքացուն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները և պահանջել ազատ արձակել իր քաղաքացուն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեղադրանքները, որոնք միտված են մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելուն», - նշել են գերատեսչությունից՝ կամայական որակելով Ադրբեջանում ֆրանսիացու կալանավորման գործողությունը։

Ըստ ֆրանսիական արտաքին դիվանագիտական գերատեսչության՝ մինչ այժմ Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները երկու անգամ կարողացել են այցելել կալանավորված քաղաքացուն, իսկ դիվանագետները կապի մեջ են նրա հարազատների հետ։

«Ինչպես մենք արդեն հնարավորություն ենք ունեցել ասել Ադրբեջանի իշխանություններին, այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ լրտեսության կասկածանքով Բաքվում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ադրբեջանական դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամսով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---