Էմանուել Ճգնավորյանը կղեկավարի Միլանի սիմֆոնիկ նվագախումբը

Էմանուել Ճգնավորյանը կղեկավարի Միլանի սիմֆոնիկ նվագախումբը

PanARMENIAN.Net - Ջութակահար և դիրիժոր Էմանուել Ճգնավորյանը կղեկավարի Միլանի սիմֆոնիկ նվագախումբը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Էմանուել Ճգնավորյանը հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է։

«Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը Վիեննայից։

Արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի տպավորիչ կենսագրություն, նաև որպես ջութակահար. անցյալ տարի նա Ռիկարդո Շայիի հետ բացեց Լա Սկալա թատրոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը»,–ասվում է գրառման մեջ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---