Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթի հաղթող

Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթի հաղթող

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթի հաղթող:

Միլանի ակումբը եզրափակչում 1։0 հաշվով առավելության է հասել «Նապոլիի» նկատմամբ։ Գոլի հեղինակ է դարձել Լաուրտարո Մարտինեսը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Sport-express-ը։

Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

«Ինտերը» 3–րդ անգամ անընդմեջ և պատմության մեջ 8–րդ անգամ է դարձել Իտալիայի սուպերգավաթի հաղթող, իսկ Հենրիխ Մխիթարյանի համար սա 23-րդ տիտղոսն է:

Ավելի վաղ Sky Sports իտալական պարբերականը Մխիթարյանին ներկայացրել էր որպես թիմի թալիսման և գրել, որ «Մխիթարյանը գնալով ավելի անփոխարինելի է դառնում»։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---