ՀՀ-ն ու Վրաստանի ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են ստորագրել

ՀՀ-ն ու Վրաստանի ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։

Ստորագրվել են նաև մի շարք այլ փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Թենգիզ Նասարիձեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տամիլա Բարկալաիան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---