Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին

Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին

PanARMENIAN.Net - Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել հնդկական զինված ուժերի և բարեկամ պետությունների համար ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ ուղղաթիռների և սուզանավերի համատեղ արտադրության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի կառավարությունը, հայտնում է Արմենպրեսը։

Պայմանավորվածություններին հաջողվել է հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում: Հունվարի 26–ին նա եղել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի գլխավոր հյուրը, հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ներկա գտնվել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմանի պետական ընդունելությանը:

Մակրոնն ու Մոդին պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերքի հետազոտությունների, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտում արհեստական բանականության միջոցների օգտագործման, կլիմայական փոփոխությունների թեմատիկայով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---