Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու բնակչությանը

Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու բնակչությանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու բնակչությանը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան պաշտպանական հարաբերություններ է ստանձնել Հայաստանի հետ։

«Պատիվ էր պաշտպանական հարցերով կցորդի հետ մասնակցելու Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը։

Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերությունները ՀՀ հետ և ռազմավարական մտերմություն զարգացնում երկու երկրների միջև»,–ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 20–ին զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին:

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել, որով Փարիզը մասնավորապես GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ է մատակարարել։ Այս համագործակցությունը հարուցել է Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---