Փոխնախարար․ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցն ԱԳՆ օրակարգում է

Փոխնախարար․ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցն ԱԳՆ օրակարգում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝ 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները», - նշել է Կոստանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի այդ առաքելության այցը տեղի ունենա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---