ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ՀՀ-ում ուղևորությունների սահմանափակումները

ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ՀՀ-ում ուղևորությունների  սահմանափակումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է Հայաստանի մարզեր ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն իր աշխատակիցների համար։

Նախորդ նախազգուշացումը դեսպանատունը հրապարակել էր 2023–ի սեպտեմբերի 19–ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։

«Ծանուցում ԱՄՆ քաղաքացիների համար․ ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ Նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են», - ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ չի տրվում այցելել Գեղարքունիքի մարզի Վարդենիսից արևելք ընկած հատված, Սյունիքի մարզում՝ Գորիսից արևելք, Կապանից հարավ ընկած հատվածներ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ:

Նախորդ նախազգուշացման դեպքում սահմանափակումները տարածվում էին նաև Տավուշի մարզի և Լեռնային Ղարաբաղի վրա։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---