Բուժհիմնարկներում աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 մարդ

Բուժհիմնարկներում աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 մարդ

PanARMENIAN.Net - Հայաստանյան բուժհիմնարկներում աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 մարդ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նրանցից 30-ն ԱՆ գործուղման ծրագրով մարզային բժշկական կենտրոններում է: Բացի տվյալ հիմնարկում հաստիքային աշխատավարձից, ամեն ամիս ստանում են նաև նվազագույն աշխատավարձի եռապատիկը՝ որպես հավելավճար. ծրագիրը 6 ամսով է:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---