Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել` բուժվում է

Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել` բուժվում է

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի մոտ քաղցկեղ է ախտորոշվել՝ շագանակագեղձի բուժման ընթացքում։ Այդ մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը։

Այլ մանրամասներ, այդ թվում, թե որ փուլում է գտնվում հիվանդությունը և ինչպիսին են բժշկական կանխատեսումները, պալատից չեն հայտնել, սակայն նշել են, որ նա սկսել է բուժումը, որը կանցնի ամբուլատոր, գրում է BBC-ն։

Առաջիկայում 75–ամյա թագավորն ավելի հազվադեպ կմասնակցի հանրային միջոցառումներին։ Չարլզ Երրորդը կշարունակի կատարել իր սահմանադրական պարտականությունները, այդ թվում պետական փաստաթղթերի ձևակերպումն ու ամենօրյա հանդիպումները երկրի վարչապետի հետ։

Ըստ Սահմանադրության, եթե թագավորը չկարողանա կատարել իր պարտականությունները որպես երկրի ղեկավար, նրա պարտավորությունները կանցնեն «պետական խորհրդականներին», որոնց թվում են թագուհի Կամիլլան, արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան և արքայազն Էդվարդը։ Արքայազն Հարրին և Յորքի դուքսը (նույն ինքը արքայազն Էնդրյուն) նրանց թվին այլևս չեն դասվում, քանի որ նրանք թագավորական ընտանիքի գործող անդամներ չեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---