ԿԽՄԿ․ 2023–ին Ադրբեջանում պահվող հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել

ԿԽՄԿ․ 2023–ին Ադրբեջանում պահվող հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել

PanARMENIAN.Net - 2023–ին Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել։ Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) X-ի միկրոբլոգում։

«2023 թվականին հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ ԿԽՄԿ աշխատակիցները կանոնավոր կերպով այցելել են ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պաշտպանել հարազատների հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---