Միշելը շնորհավորել է Ալիևին և ողջունել Բրյուսելի գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը

Միշելը շնորհավորել է Ալիևին և ողջունել Բրյուսելի գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը

PanARMENIAN.Net - Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ւլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5–րդ անգամ վերընտրվելու կապակցությամբ և ողջունել Բրյուսելի գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը։

Նա նաև իր «լավագույն բարեմաղթանքներն» է հղել Ալիևին վերընտրվելու կապակցությամբ։

«Առարկայական քննարկումներ են եղել հայ–ադրբեջանական կարգավորման շուրջ։ Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար»,- ասվում է Միշելի գրառման մեջ։

Միշելն ու Ալիևը քննարկել են նաև համագործակցության հարցեր, այդ թվում կապի և էներգետիկայի ոլորտում։ Միշելը կարևորել է ԵԱՀԿ հետ հետագա գործակցությունը։

Վերջին շրջանում Ալիևը հետևողականորեն մերժում էր արևմտյան հարթակնելում հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների հրավերները։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---