ԱԳՆ կայքից հեռացվել է ԼՂ հիմնախնդրին վերաբերող բաժինը

ԱԳՆ կայքից հեռացվել է ԼՂ հիմնախնդրին վերաբերող բաժինը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական էջից հեռացվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը՝ բոլոր լեզուներով։

Փետրվարի 9–ին նման պահանջ էր հնչել ադրբեջանական կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, այդ թվում՝ ԱԳՆ կայքի բովանդակության մեջ: Այդ մասին նա ասել էր «Ազատությանը»։

Փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---