ՀՀ ինտերնետ կապի պրովայդերները պայմանավորվել են վթարների դեպքում ռեսուրսների համատեղ օգտագործման մասին

ՀՀ ինտերնետ կապի պրովայդերները պայմանավորվել են վթարների դեպքում ռեսուրսների համատեղ օգտագործման մասին

PanARMENIAN.Net - 2024–ի հունվարին Հայաստանում գրանցված ինտերնետ կապի խափանումները կապված են եղել արտերկրում գտնվող գործընկեր ընկերությունների (ինտերնետ տրամադրող) մոտ տեխնիկական անսարքությունների հետ։ Այդ մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նշել է, որ, ըստ օպերատորների միջև ձեռք բերված պայմանավորվածության, վթարային իրավիճակներում նախատեսվում է ռեսուսրների փոխանակում և համատեղ օգտագործում։

2024–ի հունվարին ինտերետ կապի զանգվածային խափանման միանգամից 3 դեպք է գրանցվել և կապի օպերատորները ստիպված են եղել միանալու ռեզերվային համակարգին։

«Այս փուլում խնդիրները լուծված են, Հայաստանի կապի օպերատորները տվյալների փոխանակման այլընտրանքային միջազգային կանալներ են կազմակերպել»,–հայտնել են նախարարությունից։

Այն հարցին, թե որքանով է այդ իրավիճակն ազդում Հայաստանի անվտանգության համակարգի վրա, նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ «տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Ինտերնետ կապի հասանելիության հետ 2024–ի հունվարին գրանցված խնդիրները կապված էին երկրից դուրս մալուխների վնասման հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---