Մարտի 1-ի դեպքերի 16-րդ տարելիցն է

Մարտի 1-ի դեպքերի 16-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիա ու նստացույց էին անում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացվեցին, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---