Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը

Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը

PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից։

«Ինչո՞ւ է հաջողությունը պահպանելն այդքան դժվար»։ Քրիստենսենն իրեն մտահոգող այս և շատ այլ հարցերի պատասխանները տվել է նորարարության մասին պատմող ամենակարևոր գրքերից մեկում։ «Նորարարի երկընտրանքը» պատմում է պահպանող և հեղափոխական տեխնոլոգիաների մասին, բացատրում, թե ինչու են կայացած ընկերությունները սկսում անկում ապրել, և առաջարկում պարզ լուծումներ, որոնք միտված են բավարարելու դժգոհ կամ անտեսված հաճախորդների պահանջները։

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Բանկի և «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների ու գրքասերների մասնակցությամբ։ «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է գրքի կարևոր ուղերձները, ինչին հետևել է քննարկում հյուրերի հետ։

Միջոցառմանը ներկա էր Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկայացրել է Բանկի՝ իմաստալից կրթական ծրագրեր ֆինանսավորելու և նախագծին աջակցելու որոշումը։

«Բիբլոս Բանկ Արմենիայի և «Անտարես» հրատարակչության միջև համագործակցության նպատակն է հայ ընթերցողի գրադարանը ևս մեկ կարևոր գրքով հարստացնելը։ Վստահաբար, «Նորարարի երկընտրանքը» ռազմավարական մտածողությունը զարգացնող օգտակար գործ է բոլորի համար՝ ոլորտից անկախ։ Լայն իմաստով, գիրքը նաև հաջողության հասնելու ուղիների և ռազմավարության ընտրության մասին է, որն այսօրվա ու վաղվա նորարարներին կօգնի կողմնորոշվելու և ճիշտ բիզնես մոդել ընտրելու հարցում»,- ասել է Հայկ Ստեփանյանը։

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է Բանկի կողմից գրքի ֆինանսավորման կարևորությանը։

«Փողի հետ կապված տարբեր ոլորտներ տարբեր ռիսկայնություն ունեն: Բանկը ռիսկերը հավասարակշռող հիմնարկ է, և որպես կանոն՝ կոնսերվատիվ: Չէ՞ որ մյուս նժարին հաճախորդների` տարիներով հավաքած գումարներն են, նրանց երազանքների իրականացման հիմքերն են, ու, իհարկե, պետք է չափազանց զգույշ լինել: Իսկ ինչպե՞ս է նորարարությունն առնչվում բանկային գործի հետ: Իհարկե, բանկերը առաջինը կարող են օգտագործել գիտատեխնիկական զարգացման արդյունքները: Իսկ ո՞րն է Բիբլոս Բանկ Արմենիայի ամենաանվտանգ ինովացիան: Սովորել և այլոց հնարավորություն տալ սովորելու: Այս գրքի լույսընծայման փաստը վկայում է և՛ նորարարության, և՛ պատասխանատվության մասին»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Գիրք նվիրելու օրվա առթիվ անցկացված մրցույթի հաղթողները, որոնք ստացան գրքի իրենց օրինակը որպես մրցանակ։

Սա Բանկի և հրատարակչության միջև առաջին համագործակցությունը չէ․ Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան է աջակցել։

Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---