Սեպտեմբերին Երևանում Համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի

Սեպտեմբերին Երևանում Համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Կազմակերպիչը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է:

Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի մոտ 1000 ներկայացուցչի:

Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը՝ արտահայտելով գագաթնաժողովին մասնակցելու իրենց ցանկությունը։

Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---