«Սիներջիի» տնօրեն․ ՀՀ-ն ՏՏ ոլորտում նախկինի պես մրցունակ չէ, պետք է կառավարության կողմից էլ ներդրում լինի

«Սիներջիի» տնօրեն․ ՀՀ-ն ՏՏ ոլորտում նախկինի պես մրցունակ չէ, պետք է կառավարության կողմից էլ ներդրում լինի

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներին խոսել է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ով անցնում է առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։

Նա ասել է, որ ՀՀ-ն ՏՏ ոլորտում նախկինի պես մրցունակ չէ, պետք է կառավարության կողմից էլ ներդրում լինի՝ ավելի լավ որակ ապահովելու համար, գրում է Aysor.am-ը։

Նոր փաթեթով առաջարկվում է օրենքով արտոնություններ տալ ոլորտին և քննարկվում է երկու մոդել՝ եկամտհարկից որոշ տոկոս վերադարձնել աշխատակցին, մյուսը՝ իրավաբանական անձին։

Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ իրավաբանական անձին վերադարձնելով՝ վերդարձնում են նաև աշխատակցին, քանի որ ղեկավարությունն է որոշելու՝ վերդարձնել մարդկանց, թե ուղղել ոլորտի այլ ճյուղի զարգացմանը։

Նա հավելել է, որ ՏՏ ոլորտում աշխատավարձը 3․08 անգամ ավելի բարձր է, քան միջին աշխատավարձը Հայաստանում։

«Դա հիմնարկի համար ծախս է, այնպես չի, որ թոշակ են տվել աշխատողներին կամ նվեր, աշխատավարձը բարձրացել է շատ ավելի արագ, քան աշխատողականությունը կամ մյուս ցուցանիշները։ Սրանից 25 տարի առաջ ՀՀ-ն շատ ավելի մրցունակ էր միջազգային շուկայում։ Աշխատավարձերը ցածր էին, բայց հնարավորությունները մեծ էին։ Այսօր մենք այդքան մրցունակ չենք, պետք է հասկանանք, պետք է նաև մտածենք ընկերությունների մասին, ոչ թե անհատների, ընկերությունն է լինում մրցունակ, ոչ թե անհատը»,-ասել է նա և հավելել, որ դա պետք է դիտարկել ներդրում՝ ընկերության մեջ։

«Ներսի փողերը չեն պտտվում, դրսից լրացուցիչ գումար է մտնում Հայաստան, մտածենք, որ եթե ներդրում անողները դժվարության մեջ են, կառավարության կողմից էլ ներդրում լինի, որ ավելի որակով արդյունք ստանանք»,-ասել է Հովհաննիսյանը։

ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը։ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի մոտ քննարկման ժամանակ այս հարցով աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն է եղել: Մինչեւ այս տարվա կեսը նախատեսվում է ունենալ վերոնշյալ նախաձեռնությունը: Մինչ փաստաթուղթը պաշտոնապես շրջանառելը, հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---