Միրզոյան․ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը միջնորդության միջավայր չի ձևավորում

Միրզոյան․ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը միջնորդության միջավայր չի ձևավորում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին շրջանակներում թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Թուրքիան միջնորդ հանդիսանալ ՀՀ և Ադրբեջանի միջև, ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը միջնորդության միջավայր չի ձևավորում։

Նա նշել է, որ միջնորդի դիրքորոշումները պետք է լինեն չեզոք։

«Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում»,–ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Հայտարարությունը նա հնչեցրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ՝ ասելով, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---