Բեգլարյան․ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը միջազգային իրավունքի խախտում է

Բեգլարյան․ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը միջազգային իրավունքի խախտում է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանում ակտիվ ազդարարվող հարցազրույցներին ԱՀ նախկին ղեկավարների հետ, հայտարարել է, որ դա միջազգային իրավունքի խախտում է։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը։ Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց իրավական պաշտպանության հնարավորությանը։ Հիմա էլ ստիպում են նրանց հարցազրույց տալ։

Պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով ևս հանցագործություն է»,–գրել է նա։

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշել է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ վկայում է համայնքը ոչնչացնելու մտադրության մասին»,-նշել է Բեգլարյանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի ղեկավարների, մասնավորապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնցականյանի հետ, հարցազրույցները հեռարձակվելու են մարտի 28–ին։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---