Աբրահամյան․ Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական պատրաստություն է տեսնում` կյանքի կոչելու հերթական պահանջը

Աբրահամյան․ Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական պատրաստություն է տեսնում` կյանքի կոչելու հերթական պահանջը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Տավուշի 4 գյուղը հանձնելու պահանջին, գրել է, որ Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում` հերթական պահանջը կյանքի կոչելու համար:

Նա հավելել է, որ գյուղերի պահանջը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ:

«Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ: Սրա մասին Ալիևը բաց տեքստով մի քանի ամիս առաջ էր խոսում, երբ ասում էր, որ ոչ անկլավային 4 գյուղերն առանց պայմանի պետք է իրենց հանձնվի, իսկ 4 անկլավի մասով լրացուցիչ պետք է քննարկում արվի` հասկանալու համար, թե ինչպես է դրանց հետ հաղորդակցություն ապահովելու:

Խնդիրներից մեկն այստեղ այն է, որ ինչ 2020 թվականից առաջ է եկել սահմանների ճշգրտման հարցը ու թեման բանակցությունների օրակարգի մաս դարձել, զուգահեռ Ադրբեջանը 2020-23 թվականների ընթացքում, ուժի ու պարտադրանքի միջոցով, սեփական պատկերացումների շրջանակներում, զավթել է ոչ միայն Արցախը, այլ ՀՀ մի շարք հատվածներ, որի հետևանքով հայկական կողմի մի քանի հարյուր զոհ է ունեցել։

Ու մինչ Փաշինյանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զվարճանքների մեջ են Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում հերթական պահանջը կյանքի կոչելու համար»,–գրել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---