Հակոբյան. Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները

Հակոբյան. Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը առաջնորդվելու է ԵԱՏՄ կանոնադրությամբ և օրենքներով սահմանված կարգով և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա այդպես է պատասխանել հարցին, թե Հայաստանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ` հաշվի առնելով, որ ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։

«Մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը և, կարծում եմ, ԵԱՏՄ բլոկում բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն։ Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեր համար ընձեռել և ընձեռում` առնվազն վերջին մի քանի տարիներին, նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ պարտավորությունների շրջանակներում ինչ-որ ենթադրվում է՝ մենք դա կատարելու ենք։ Այստեղ որևէ փոփոխություն, որևէ նախաձեռնություն չկա։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,- ընդգծել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում կլինի նիստ Հայաստանի Հանրապետությունում, թե չի լինի՝ այդ ամենը ԵԱՏՄ նախագահության սկզբունքների հետ կապ չունի։

«Երբ լինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան կամ այլ երկիր՝ այդ գործողությունը տեղի կունենա»,- եզրափակել է պատգամավորը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---