Փաշինյանը՝ ադրբեջանցուն վերադարձնելու մասին․ Մոլորվածներին հանձնելու պայմանավորվածություն կա

Փաշինյանը՝ ադրբեջանցուն վերադարձնելու մասին․ Մոլորվածներին հանձնելու պայմանավորվածություն կա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե ինչու է հայկական կողմը վերադարձրել վեջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, եթե դիմացը ոչ մի հայ գերի ազատ չի արձակվել։

Նա բացատրել է դա նրանով, որ կողմերի միջև պայմանավորվածություն կա վերադարձնելու բոլոր այն անձանց և զինծառայողներին, որոնք հակառակ կողմում են հայտնվել մոլորվելու և տեղանքում չկողմնորոշվելու արդյունքում։

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ պայմանավորվածություն, որ այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են: Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում փոխադարձաբար վերահաստատել ենք, որ եթե մոլորվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,–ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ չգիտենք, թե հաջորդ զինվորը որ կողմից կլինի:

«Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ, եթե նման դեպք լինի, մենք հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում:

Մարտի 4-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---