Վարչապետ. Եթե ՀԱՊԿ-ը չնշի` որն է իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, դուրս կգանք կառույցից

Վարչապետ. Եթե ՀԱՊԿ-ը չնշի` որն է իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում,  դուրս կգանք կառույցից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելուն, հայտարարել է, որ բոլոր խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ հարց է բարձրացվել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը հայկական կողմը չի ստացել։

«Մենք հիմա ակնկալում, նաև պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները պատասխանեն մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին և այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի, որ ՀՀ և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, ամփոփված են՝ սրանից բխող հետևանքներով։ Եթե ոչ՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,–ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե դա երբ տեղի կունենա։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չի ստեղծել «ոչ մի բանում»։

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմանն անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ պետք չէ քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։

«Պետք չէ քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը փաստացիորեն սառեցրել ենք։ Դա նշանակում է, որ մենք նիստերի չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշու՞մ է, թե որոշում չէ։ Հարց չի ծագու՞մ՝ ինչու՞ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, ինչու՞ ՀՀ-ն չի օգտագործում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու իր քվոտան, ինչու՞ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ»,- ասել է նա։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---