Արշակ Կարապետյանը պնդում է` նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում․ Ի պատասխան՝ WhatsApp–ով տեղի ունեցած երկխոսություն է հրապարակվել

Արշակ Կարապետյանը պնդում է` նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում․ Ի պատասխան՝ WhatsApp–ով տեղի ունեցած երկխոսություն է հրապարակվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում գտնվող ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանն արձագանքել է իր վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա արել է մարտի 12–ի ասուլիսի ժամանակ։ Կարապետյանը հրապարակված տեսանյութում պնդում է, որ 2021-ի նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում էր նախատեսված, և չէր կարող Փաշինյանին անձամբ զեկուցել սահմանային իրավիճակի մասին: Կարապետյանը հավելել է, որ սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը փոխարինելու էր ՀՀ–ում պաշտպանության նախարարին տեղում։

Փաշինյանը մարտի 12–ի ասուլիսում հայտարարել էր, որ 2021–ի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է մինչդեռ այդ պահին ՀՀ սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքեր ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են գրաված եղել։

Կարապետյանի հայտարարությանը հաջորդել է Տիկտոկի «Nikol Pashinyan» էջում հրապարակված երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի միջև, որը WhatsApp–ի միջոցով է իրականացվել։

Ըստ հրապարակման, Կարապետյանը Փաշինյանին ասում է, որ «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»։ Հրապարակումից պարզ է, որ խոսակցությունը տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 14-ի 09:38-ին, սակայն Փաշինյանի հարցը բացակայում է և պարզ չէ, թե ինչին ի պատասխան է Կարապետյանն ասում, որ «ամեն ինչ լավ է»։

Մարտի 12–ի ասուլիսում Փաշինյանը նաև ընդգծել էր, որ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ ուներ՝ կամ չի իմացել ադրբեջանցիների ներխուժման մասին, կամ, տեղյակ լինելով, իրեն չի զեկուցել։ Նա հավելել է, որ այդ պայմաններում որևէ մեկին կես ժամ անգամ չէր հանդուրժի պաշտոնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---