Ղազախստանի ԱԳ նախարար. Աստանայի և Երևանի միջև նոր թռիչքներ կմեկնարկեն

Ղազախստանի ԱԳ նախարար. Աստանայի և Երևանի միջև նոր թռիչքներ կմեկնարկեն

PanARMENIAN.Net - Ղազախստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը զարգացնելու համար նոր թռիչքներ կմեկնարկեն։ Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն։

«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա։ Հենց այս ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Երևանի և Աստանայի միջև»,– նշել է Նուրթլեուն, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև ընդգծել է, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Ըստ Ղազախստանի ԱԳ նախարարի` առևտրատնտեսական, ձեռնարկատիրական ներդրումային համագործակցությունն ամրացնելը կարող է զգալի իմպուլս հաղորդել երկու երկրի զարգացմանը։

Նուրթլեուն վստահեցրել է երկու երկրի միջև փոխգործակցության հիմքը առևտրատնտեսական հարաբերություններն են։ Դիվանագետը շեշտել է, որ վերջին տարում Հայաստանի և Ղազախստանի միջև արտահանման մակարդակն աճել է 23 տոկոսով 53 մլն դոլարով։ Նա հույս է հայտնել, որ այն դեռ կշարունակի աճել։

«Այս պահի դրությամբ ոչ հումքային առևտրի բնագավառում Ղազախստանը դեպի Հայաստան արտահանումը կարող է աճեցնել 70 կետով։ Այսինքն դա կարող է նշանակել 350 մլն դոլար»,– ասել է ղազախ դիվանագետը։

Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մարտի 17-ին` երկօրյա այցով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---