Փաշինյանն ու Չինաստանի փոխվարչապետը քննարկել են ՀՀ-Չինաստան տնտեսական գործակցության հարցեր

Փաշինյանն ու Չինաստանի փոխվարչապետը քննարկել են ՀՀ-Չինաստան տնտեսական գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---