Խոսելով հայ գերիներից՝ Սիմոնյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը միջազգային իրավունքի պահպանման հարցում

Խոսելով հայ գերիներից՝ Սիմոնյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը միջազգային իրավունքի պահպանման հարցում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման և խթանման հարցում

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը և ընդգծել երկու երկրների միջև փոխայցելությունների և անձնական շփումների դրական դինամիկան:

«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, և այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձևավորման խթանման և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---