ԶՈւ ԳՇ պետ․ Մենք հող հանձնող չենք

ԶՈւ ԳՇ պետ․ Մենք հող հանձնող չենք

PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ եթե հասկանում են, թե ինչ է պատերազմը, ապա պատերազմը կարող է լինել մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո։ Նա շեշտել է, որ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանել է․«Մենք հող հանձնող չենք», հայտնում է «Ազատությունը»։

Տավուշի մարզում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալը և հենց սա է, ըստ գործադիրի ղեկավարի, պատճառը, որ պետք է գնան այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։

Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---