Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերին

Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերին

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի ավարտին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Կոբախիձեին ուղեկցում էին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Կոբախիձեն Հայաստանում է պաշտոնական այցով։

Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---