Վրաստանի վարչապետ․ Հուսով ենք՝ ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի

Վրաստանի վարչապետ․ Հուսով ենք՝  ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում։

«Մենք, իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն այդ գործընթացին աջակցել», - ասել է նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարությունների ժամանակ, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, Կոբախիձեն համաձայնել է։

Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ-ն սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։

Նա Կոբախիձեին ներկայացրել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Երևանի ընկալումները, վերահաստատել, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը։

Կոբախիձեն Հայաստանում է պաշտոնական այցով։ Նրա գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---