Նախարար․ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը դեռ չի քննարկվել

Նախարար․ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը դեռ չի քննարկվել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխության քննարկում դեռևս չի եղել, միայն այն հատվածն է, որը բոլորս մամուլով տեսել ենք։

Ըստ նրա՝ արդեն իսկ կա սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգ, որն ուղարկվել է կառավարություն, գրում է Aysor.am-ը։

«Բայց դրա պրոցեսում նաև ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, սպասում ենք վարչապետի հետ հանձնաժողովի և սահմանադրական խորհրդի իրազեկմանը, դրանից հետո կներկայացնենք՝ արդյո՞ք ուղղություններում գաղափարական փոփոխություններ են տեղի ունենում»,-ասել է նախարարը։

Նա հավելել է, որ այն մասին, թե ինչ նոր ուղղություններ են նախատեսելու՝ սահմանադրական խորհուրդը կտեղեկացնի։

Նախարարը պնդել է, որ Սահմանդրության փոփոխության բացարձակ առկախում չկա։

«Հաշվի առնելով վարչապետի հանրային ելույթը՝ հետագա աշխատանքը կսինքրոնիզացնենք նույն վիճակի հետ»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---