ՀՀ-ն մոտ 30 տ մարդասիրական օգնություն կուղարկի Գազա28 մարտի 2024 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Օգնությունը կտրամադրվի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված անձանց։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասել է, որ օգնությունը կկազմի 29․94 տոննա՝ հիմնականում դեղեր ու մթերք, չոր սնունդ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է մոտ 19 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն համապատասխան միջոցներ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովելու համար։ Սարգսյանն ասել է, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել բոլոր պայմանավորվածությունները, բեռը կուղարկվի այնտեղ, որտեղից կհասցվի Գազայի բնակչությանը։ Հումանիտար օգնություն Գազա ուղարկելու մտադրության մասին ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |