ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն

ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան մայիսին կրկին կհանդիպեն։ Այդ մասին Սիմոնայնն ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 22–ին Ժնևում։

Նա նշել է, որ հանդիպմանը հիմնականում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր, բայց սահմանային լարվածությանն անդրադարձ չէր կարող չլինել։

«Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահություն կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Գաֆարովան փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն»,– ասել է Սիմոնյանը։

Սիմոնյան–Գաֆարովա հանդիպումը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---