Հայաստանի ոստիկանությունը շարունակում է անհետ կորած ԱՄՆ քաղաքացու որոնումները 8 մայիսի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքացի, ձեռնարկատեր Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ին մոտ 20:00-ին դուրս է եկել Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է ԶԼՄ-ներին, որ ստույգ տեղեկություն չունի Բերբերյանի խորհրդավոր անհետացման վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցները չեն հայտնել, թե հարուցվել է արդյոք քրեական գործ ԱՄՆ քաղաքացու կորստյան մասին: Հայտնի է միայն, որ հետաքննությունը վարվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն):Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները չեն հաստատում եւ չեն հերքում մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Նազարեթ Բերբերյանի գողացված մեքենան ( ուգ կանաչ Toyota Land Cruiser) հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի մոտ: Բերբերյանի ընտանիքը բնակվում է Կալիֆոռնիա նահանգի հարավային մասում: Նազարեթ Բերբերյանն անշարժ գույք ունի Երեւանի կենտրոնում, վերջերս սկսել է «Լինարե Քոմփանի» հյուրանոցի շինարարությունը: Նազարեթ Բերբերյանն ունի նաեւ գորգերի ֆաբրիկա, որը գտնվում է Հայաստանի Արարատ մարզում: Բերբերյանի ընտանիքը եւ ընկերները հավաստիացնում են, որ նա թշնամիներ չուներ: Նազարեթ Բերբերյանը 1999-ից Հայաստանում զբաղվում է բիզնեսով: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար նշանակվել է 250.000 դոլար դրամական պարգեւ, հաղորդում է Shahan Natalie Family Foundation-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |