Փաշինյան․ Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար

Փաշինյան․ Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այդ մասին նա խոսել է ԱԺ–ում ՝ ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը:

Ըստ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»։

Փաշինյանն ասել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։

Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո բանավեճ է սկսվել պատմական և իրական Հայաստանների շուրջ։

«Ես և կառավարությունը միայն 2022 –ին ենք արձանագրել, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել։ Այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգության ապահովման համար»,- ասել է Փաշինյանը։

Նա կարծիք է հայտնել, որ այժմ սահմանազատում է ընթանում պատմական ու իրական Հայաստանների միջև։ Ընդ որում , ըստ նրա, «այդ գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---