Փաշինյան․ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը չենք հակադրում Իրանի հետ հարաբերություններին

Փաշինյան․ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը չենք հակադրում Իրանի հետ հարաբերություններին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում առանձնահատուկ կարևորել է Իրանի հետ հարաբերությունները։

«Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Արևմուտքի հետ մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին, ինչպես որ Իրանի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ մեր հարաբերություններին»,–ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների Հայաստանի ռազմավարական ընկալումներին։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀՀ–ն չի կարող անտեսել այն փաստը, որ իր հարևաններից 2–ը ԵՄ անդամության թեկնածու է։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը, պարզաբանել է ԻԻՀ դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---