Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա

Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա

PanARMENIAN.Net - ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը POLITICO-ին տված հարցազրույցում ասել է, որ փոփոխությունը Հայաստանի արտաքին քաղաքականությանում, որը հանգեցրել է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը, սպառնալիք չէ Մոսկվայի համար։

Ըստ դեսպանի՝ Հայաստանը պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ ենթադրությունները, թե Հայաստանը կդիմի ինքնասպանության՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ժանրից են, գրում է Factor.am-ը։

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա։ Այժմ մեր ազգային շահը պահանջում է, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դա չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և որ ՀՀ-ն այդ միտքը ցանկանում է բացատրել ռուս գործընկերներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---