Քոչարյանը՝ սահմանին աշխատանքների մասին․ Դրանք բառիս բուն իմաստով ամրոցներ են և լինելու են ՀՀ ամբողջ սահմանագծով

Քոչարյանը՝ սահմանին աշխատանքների մասին․ Դրանք բառիս բուն իմաստով ամրոցներ են և լինելու են ՀՀ ամբողջ սահմանագծով

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ առաջնագծում ինժեներաշինարարական աշխատանքներ են ընթանում` կառուցվում են բառի բուն իմաստով ամրոցներ։

Նա հավելել է, որ ճիշտ ուղով ենք շարժվում ու գոնե մեր պարտությունից կարողացել ենք դասել քաղել՝ նշելով, որ իր այդ մտքի համար հիմք է հանդիսացել սահմանազատման հարցերով ԱԺ փակ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած իրողությունները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Երբ մենք տարի ու կես ուսումնասիրում էինք քննիչ հանձնաժողովում, թե ինչու պարտվեցինք, մենք հասկացանք, որ շանս չունեինք հաղթելու։ Հակառակորդը նկարահանել է մեր ինժեներաշինարարական աշխատանքների որակը. դրանք բառիս բուն իմաստով ամրոցներ են։ Դրանք լինելու են շատ, ու ՀՀ ամբողջ սահմանագիծը գծելու են։ Իսկ դա նշանակում է պետական սահմանի պաշտպանություն»,– հայտարարել է նա։

Այնուհետև, Քոչարյանը զուգահեռներ է անցկացրել Չինական պարսպի հետ նշելով, որ կառուցվելով 225 տարի առաջ Չինաստանի առաջին կայսեր նպատակն այն էր, որ դրանով առաջին անգամ գծվեց պետական սահմանը և ամրագրվեց` այն, ինչ մերն է, ուրեմն մերն է, իսկ այն, ինչ մերը չէ, ոչ մի ցանկություն չունեմ շարժվելու այդ պարսպից դուրս։

«Երբ ճիշտ ես մտածում, ապա ունենում ես այն հաջողությունները, որ այսօր Չինաստանն արձանագրում է։ Դա այն գաղափարն է, որ մեզ տալիս է տիրոջ զգացումը, որն էլ իր հերթին տալիս է պետականությունը պահպանելու և ամրացնելու անհրաժեշտություն»,– ընդգծել է Քոչարյանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---