ԲՏԱ նախարար․ ՀՀ–ում արտադրված մի քանի զինատեսակ ներքին փորձարկում է անցել, 122 մլրդ դրամի պատվեր է տրվել

ԲՏԱ նախարար․ ՀՀ–ում արտադրված մի քանի զինատեսակ ներքին փորձարկում է անցել, 122 մլրդ դրամի պատվեր է տրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները, իրականացվել են մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն Հայաստանի զինված ուժերում: Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում 25 կազմակերպություն պատվեր ունի պաշտպանության նախարարությունից, ակնկալվում է, որ տարվա արդյունքում այս թիվը կհասնի 29-ի, հայտնում է Արմենպրեսը։

«Այս պահին գործող 46 եռամյա պայմանագիր ունենք, և պաշտպանության նախարարությունն այս պահին արդեն 122 միլիարդ դրամի պատվեր է տվել հայաստանյան ընկերություններին։ Տարվա կտրվածքով ակնկալում ենք, որ պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ»,- նշել է Հայրապետյանը։

«Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։ Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը, դարձնել տնտեսության զգալի մաս՝ գրավիչ ներդրողների և արտադրողների համար:

Նախարարության նախաձեռնած օրենսդրական հիմնական փոփոխություններից է ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- ներկայացրել է նախարարը:

Հայրապետյանի խոսքով՝ նախաձեռնվել է նախարարության և ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---