ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում17 ապրիլի 2024 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։ Այդ մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, հայտնում է Արմենպրեսը։ «Դրանք հանրայնացնելու, այդ ամենի վրա միջազգային ուշադրություն հրավիրելու քայլեր ևս իրականացվում են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են մշտադիտարկման և մոնիթորինգի աշխատանքներ։ Միջազգային բոլոր հարթակներն օգտագործում են վանդալիզմի դեպքերն արձանագրելու և դրանք ուշադրության կենտրոնում պահելու նպատակով»,- հայտնել է նա, գրում է Արմենպրեսը։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում, ինտենսիվորեն փաստագրվում և արձանագրվում են Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումները, տեսանելի և ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան կառույցներին, կազմվում են արձանագրություններ, որոնց հիման վրա հնարավոր է որոշ գործընթացներ կազմակերպել։ «Այս փուլում մշտադիտարկումները կարևոր են՝ արձանագրելու ամենօրյա փոփոխությունները, հատկապես հուշարձաններին հասցվող վնասների տեսանկյունից»,- շեշտել է Հարությունյանը: Ադրբեջանական որոշ Տելեգրամ-ալիքներ ապրիլի 15-ին տարածել են Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները, հայտնում է monumentwatch.org կայքը։ Ըստ կայքի՝ լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով |