Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը

Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը

PanARMENIAN.Net - 44–օրյա պատերազմից հետո Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։

Նշվում է, որ կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ գործակցությամբ։

«2021–ի հունվարի 30–ին Ղարաբաղյան տարածաշրջանում հրադադարի պահպանման վերահսկման և իրավախախտումների կասեցման նպատակով Աղդամում ՌԴ և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրով բացված ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի գործունեության դադարեցումն ընթանում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։

Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---