Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի30 ապրիլի 2024 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ Նա հայտնել է նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, գրում է Արմենպրեսը։ «Պայմանագիր ենք կնքել Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ։ Սա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները և Արգենտինայում հայկական սփյուռքի հեղինակությունը։ Ի լրումն այդ պայմանագրի՝ մեր Հանրային հեռուստաընկերությունը իր գործընկերների հետ արդեն պլանավորել է մեծ սերիալ նկարահանել։ Կարծում եմ՝ դա հաջողությամբ կպսակվի»,- ասել է Հակոբյանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |