Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում![]() 15 մայիսի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Վաղ առավոտից վերսկսվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների խաղաղ անհնազանդության ակցիաները ՀՀ ամբողջ տարածքում։ Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը, հայտնում է Panorama.am-ը։ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14–ի ամփոփիչ հավաքի ժամանակ կոչ է արել մայիսի 15–ին՝ ժամը 16։00–ին, հավաքվել Ազատության հրապարակում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 15–ի օրակարգը․ «Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։ Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |