Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է

Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ում արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային, որին վրդովվեցրել էր Le Point-ում հրապարակված հոդվածը բռնապետ Ալիևի մասին։

Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքն ու նշել, որ Ադրբեջանի դեսպանի համար ճշմարտությունը ցավալի է։

«Ադրբեջանի դեսպանը ճշմարտությունը ցավալի է համարում․․․ գերազանց աշխատանք է, Le Point»,–գրել է Բյուիսոնը։

Le Point պարբերականը «Ալիև՝ բռնապետը, որը զայրացած է Ֆրանսիայի վրա» վերնագրով հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով Ալիևի դերին Նոր Կալեդոնիայում իրավիճակի ապակայունացման գործում։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) ստեղծված իրավիճակին։ Նախարարն ասել է, որ անկարգություններ հրահրողները «գործարք են կնքել» Ադրբեջանի հետ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով այդ ճգնաժամին Բաքվի միջամտության մասին հարցին:

Մինչդեռ Բաքվի նախաձեռնող խումբը միացել է հաջակցություն Նոր Կալեդոնիայի «Ֆրանսիայի վերջին գաղութներում անկախության համար պայքարող» կազմակերպությունների հայտարարությանը։ Ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին տարիներին Ադրբեջանը, լինելով չմիավորված երկրների կազմակերպության նախագահը, սերտ կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ղեկավարների հետ՝ սատարելով «անկախության համար և գաղութացման դեմ նրանց պայքարին»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---