Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Նա այդ մասին ասել էՍենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում։

Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։

«Հեռուստատեսային հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայում որոշ «անկախական» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարներով ցուցարարների պատկերներ: Այս պայթյունավտանգ իրավիճակը սրվում է օտարերկրյա միջամտություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Նոր Կալեդոնիայով: Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, և այն նոր է սկսվում, Իսկ այդ հարձակման հետևում կանգնած է Ադրբեջանը։ Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որը բռնատիրական ռեժիմ է՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում, հայերին տեղահանում և միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը ոտնահարում»,- հայտարարել է Բուայեն։

Նա նշել է, որ 2023 թվականին Չմիավորման շարժման գագաթնաժողովում Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրեց Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և անդրծովյան տարածքներում գաղութային հանցագործությունների և ցեղասպանության մեջ, ինչպես նաև պաշտպանեց Կոմորների ինքնիշխանությունը Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Մայոտ կղզու նկատմամբ՝ անտեսելով իրավունքի նորմերը, ժողովուրդների ինքնորոշումը, քանի որ Մայոտի բնակչությունը քվեարկել է Ֆրանսիայի կարգավիճակը պահպանելու օգտին 2023 թվականի նոյեմբերին։

«Սա անհավանական երեսպաշտություն է գերգաղութային կայսրությունների ՝ Ռուսաստանի ՝ իր արբանյակներով, Թուրքիայի կողմից, որը շարունակում է իր պանթուրքական նկրտումները ՝ երազելով Օսմանյան կայսրության վերականգնման մասին, և Ադրբեջանի կողմից, որը հայերի էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում՝ ամեն օր խաթարելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մոսկվան, Անկարան և Բաքուն տարածում են Ֆրանսիայի ՝ որպես դաժան գաղութային տերության կերպարը, մինչդեռ իրենք են ճնշում գործադրում ՝ նպատակ ունենալով թուլացնել ժողովրդավարությունը, ազգային համախմբվածությունը և խարխլել մեր երկրի միջազգային իմիջը»,- ասել է Ֆրանսիայի Սենատի անդամը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) ստեղծված իրավիճակին։ Նախարարն ասել է, որ անկարգություններ հրահրողները «գործարք են կնքել» Ադրբեջանի հետ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով այդ ճգնաժամին Բաքվի միջամտության մասին հարցին:

Մինչդեռ Բաքվի նախաձեռնող խումբը միացել է հաջակցություն Նոր Կալեդոնիայի «Ֆրանսիայի վերջին գաղութներում անկախության համար պայքարող» կազմակերպությունների հայտարարությանը։ Ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին տարիներին Ադրբեջանը, լինելով չմիավորված երկրների կազմակերպության նախագահը, սերտ կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ղեկավարների հետ՝ սատարելով «անկախության համար և գաղութացման դեմ նրանց պայքարին»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---