Մուստաֆաև․ Ադրբեջանին է անցել 6․5 քկմ տարածք՝ Ղազախի 4 գյուղը

Մուստաֆաև․ Ադրբեջանին է անցել 6․5 քկմ տարածք՝ Ղազախի 4 գյուղը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12․7 կմ երկարությամբ սահմանագիծը։

Նա հավելել է, որ սահմանազատման արդյունքում «Ադրբեջանին է վերադարձվել Ղազախի շրջանի 4 գյուղ՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6.5 քառակուսի կմ)», հայտնում է Haqqin.az-ը։

Նա նաև նշել է, որ վերոնշյալ տարածնքերը մայիսի 24–ից անցել են Ադրբեջանի սահմանապահ ուժերի հսկողությանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ մայիսի 24–ից Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Նշվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

«Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---