Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին![]() 24 մայիսի 2024 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ վարչակազմը նոր քաղաքականության է անցնում Վրաստանի իշխանությունների հանդեպ՝ վիզային սահմանափակումներ ներմուծելով։ Այդ մասին ասվում է նրա գրավոր հայտարարության մեջ։ Նա նշել է, որ Վրաստանում ընդունված նոր օրենքը կսահմանափակի «կարծիքի արտահայտման և հավաքների ազատությունը, կխոչընդոտի անկախ ԶԼՄ–ների աշխատանքը», հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նշվում է, որ ի պատասխան ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումների քաղաքականության է անցնում, որը կիրառվելու է այն անձանց հանդեպ, որոնք պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար կամ մասնակից են դրան, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հանդեպ։ «Այդ անձանց շարքին են դասվում քաղհասարակության և խաղաղ հավաքների ճնշման համար պատասխանատու անձինք»,–ասել է Բլինքենը։ Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ։ Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն աննախադեպ ու զավեշտալի է անվանել վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը։ Վրաստանի խորհրդարանը, չնայած աննախադեպ բազմամարդ բողոքի ցույցերին, երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը այն կարող է շրջանցել։ ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |