Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը

Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, եթե հրադադարի մասին բանակցությունների արդյունքում ամրագրվեն կողմերի ներկայիս դիրքերն առաջնագծում, հայտնում է Reuters–ը՝ ռուսական 4 անանուն աղբյուրի հղումով։ Աղբյուրները, միևնույն ժամանակ, հայտնել են, որ Պուտինը նաև պատրաստ է շարունակել պատերազմը, եթե Կիևն ու Արևմուտքը չհամաձայնվեն։

Պուտինի շրջապատում ընթացող բանավեճերին լավատեղյակ 3 աղբյուր հայտնել է, որ ՌԴ ղեկավարը ոչ մեծ թվով խորհրդականների հետ խոսակցություններում իր հիասթափությունն է հայտնել այն առնչությամբ, որ Արևմուտքը, նրա խոսքով՝ սատարում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ որևէ բանակցություն բացառող որոշմանը։

«Պուտինը կարող է կռվել այնքան ժամանակ, որքան կպահանջվի, բայց նա նաև պատրաստ է հրադադարի՝ պատերազմը սառեցնելու համար»,- ասել է պարբերականին չորրորդ բարձրաստիճան ռուսական աղբյուրը:

ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա 2022–ի փետրվարին։ Երկրում արգելվում էր դա պատերազմ անվանել՝ ներկայացնելով որպես «հատուկ ռազմական գործողություն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ն զորակազմ ուղարկի Ուկրաինա, դա «ողբերգական հետևանքներ կունենա»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ նշելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում արևմտյան ցամաքային ուժերի գործուղումն Ուկրաինա։

Photo. TASS
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---