Ռուսաստանի նախագահը հաստատել է Ազգային անվտանգության ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է մինչեւ 2020թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթուղթը կոչված է համախմբել ՌԴ իշխանության մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների ջանքերն ազգային անվտանգության ապահովման ոլորտում, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:



Մարտ ամսին Դմիտրի Մեդվեդեւը հետաձգել էր Ազգային անվտանգության ռազմավարության ընդունումը: Այն ժամանակ որոշ վերլուծաբաններ առաջարկում էին, որ փաստաթղթում ուղղումներ կատարվեն Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների բարելավման պատճառով: Ավելի վաղ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել էր, թե նոր ռազմավարության մեջ ընդգրկված են բոլոր ոլորտները` տնտեսական աճը, առողջապահությունը, կրթությունը, անվտանգությոնը: Այնտեղ տեղ չկա սպառազինութունների մրցավազքի կամ նոր սառը պատերազմի համար,-նշել է Պատրուշեւը: Մինչ ռազմավարության ընդունումը Ռուսաստանում գործում էր դեռեւս 1997թ. ընդունված ազգային անվտանգության հայեցակարգը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---